«Մարդու իրավունքնենը Հայաստանում» խորագրով հավաք-քննարկում

[08 Dec 2008]

Միջոցառման ընթաքում անդրադարձ կատարվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և Հայաստանի ստանձնած պատրականություններին, քննարվեցին Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող արդի խնդիրները, ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի «Օտարում» ֆիլմը, զեկույցով ելույթ ունեցավ փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Հավաքին մասնակցեցին հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական բանտարկյալների կանայք,  իրավապաշտպաններ, լրագրողներ և անհատներ:

Միջոցառման ավարտին հավաքի մասնակիցները (ավելի քան 150 ստորագրություն) համատեղ հայտարարություն ընդունեցին, որտեղ մասնավորապես ասվում է. «Այն ժամանակ, երբ աշխարհը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը, Հայաստանի բանտերում են պահվում ավելի քան 70 քաղբանտարկյալներ, հարյուրավոր մարդիկ ենթարկվում են հալածանքների և ազատվում են աշխատանքից` միմիայն իրենց տեսակետը հայտնելու համար: Նրանցից շատերը զրկվում են  սեփականությունից ու գոյատևելու միջոցներից և ստիպված են հեռանալու սեփական երկրից»: Որպես եզրակացություն` հայտարարության մեջ նշվում է. «Մենք հավատում ենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ մարդու իրավունքների ճանաչումը, վերականգնումը և պաշտպանությունը միակ միջոցն է, որով հնարավոր է հաղթահարել ներկայիս ճգնաժամը»