Նախագծեր
«Քաղաքացիական զարգացման կենտրոնն» ունի ծրագրային երկու ուղղություն՝
զարգացում եւ
քաղաքացիական հասարակություն։
Զարգացում
Պետական եւ հասարակական նշանակության համակարգային ծրագրերի մշակում, որոնց նպատակն է.
- մարդու հիմնարար ազատությունների ապահովումը,
- սեփականության եւ բիզնեսի անձեռնմխելիության երաշխավորումը,
- պետության իրավական, տնտեսական եւ սոցիալական հիմնադրույթների փաթեթի ստեղծումը,
- բարեգործական, մարդասիրական օգնության ծրագրերից անցումը տնտեսական եւ ներդրումային նախաձեռնությունների,
- պետության հումանիզացիան եւ ապարատի դերի կրճատումը,
- բարձր տեխնոլոգիաների հանրայնացումը եւ Հայաստանի տնտեսության համար գերակա ուղղությունների սահմանումը,
- համայնքային եւ ռեգիոնալ ինքնակազմակերպման խթանումը։
Քաղաքացիական հասարակություն
Քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների ընտանիքներին
- նյութական աջակցության ցուցաբերում նպաստների ձեւով,
- դատական եւ փաստաբանական ծառայությունների համար անհրաժեշտ ֆինանսական
միջոցների ապահովում՝ Հայտստանի դատական ատյաններում եւ Մարդու
իրավունքների եւրոպական դատարանում։